Մամուլ

Դա ինձ չի անհանգստացնում, ես Հայաստան գնալու մտադրություն չունեի․ Սիմոնյանը՝ Փաշինյանին

Դա ինձ չի անհանգստացնում, ես Հայաստան գնալու մտադրություն չունեի․ Սիմոնյանը՝ Փաշինյանին

«Ես երբեք որևէ միջանցքի մասին ոչինչ չեմ խոսել»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Փաշինյանի խոսքերն իր, Զատուլինի և Գաբրիելյանովի` երկիր մուտք գործելու արգելքի մասին։

«Դա, ճիշտն ասած, ինձ այնքան էլ չի անհանգստացնում։ Ես, այնուամենայնիվ, Հայաստան գնալու մտադրություն չունեի և կյանքումս ընդամենը երկու անգամ եմ եղել․ 25 տարեկանում՝ Պետի հետ գործուղման, 35 տարեկանում՝ Տիգրանի հետ՝ Տիգրանի ընկերոջ հրավերով՝ ծանոթանալու երկրին և Տիգրանի հարազատների հետ»,- գրել է Սիմոնյանը:

Նա նշել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք «չէր էլ մեկնի Հայաստան»։

Կիսվել էջում