Մամուլ

Ողբերգական դեպք՝ Սպիտակում․ «Մայր Թերեզայի գթության կենտրոն»-ում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի

Ողբերգական դեպք՝ Սպիտակում․ «Մայր Թերեզայի գթության կենտրոն»-ում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 12:00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 09:50–ի սահմաններում Սպիտակ քաղաքի Իտալական 153 հասցեում գտնվող կենտրոններից մեկն այցելելով, բժիշկների հերթապահ խումբը այնտեղ հայտնաբերել է մահացած երեխայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի հերթապահ քննիչը:

շտապ օգնություն

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 16-ամյա Արամ Գ.-ն էր: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան մահացել է «Մայր Թերեզայի գթության կենտրոն»-ում:

Կիսվել էջում