ՄամուլՏեսանյութ

Զոհված տղերքի նկարները պատից հանել է տվել, ասել՝ սա հո ձեր համար գերեզմանոց չի (Տեսանյութ)

Զոհված տղերքի նկարները պատից հանել է տվել, ասել՝ սա հո ձեր համար գերեզմանոց չի (Տեսանյութ)

Եթե քոլեջում մի աշխատող տնօրենի «հա»-ին «չէ» է ասում, ապա վերջ, սկսում են տվյալ մանկավարժի նկատմամբ հետապնդումները։

Տնօրենը ստիպում է տվյալ մարդու վրա զեկուցագրեր գրել։ Այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ կոլեկտիվում մարդիկ սկսեցին անգամ միմյանց չվստահել ու դա այն դեպքում, երբ մենք այսքան ժամանակ շատ համերաշխ կոլեկտիվ ենք եղել։ Միայն անձամբ ես 20 տարուց ավել աշտախում եմ։

Այս մասին քիչ առաջ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրարգողների հետ զրույցում ասաց Արմավիրի տարածաշրջանային քոլեջի մանկավարժներից մեկը։ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում, հիշեցնենք, արդեն մեկ շաբաթ չեն հանդարտվում կրքերը։ Դասախոսական կազմը պահանջում է տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականը:

Մանկավարժները նկատել են, որ մուտքի մոտից հանվել են 44-օրյա և քառօրյա պատերազմում զոհված հերոսների նկարները, իսկ ամսի 29-ին անջատվել է խմելու ջուրը: Ուսման վարձի բարձրացման մասին էլ վերջին պահին են իմացել։

boxoq kgms

Դասախոսների պնդմամբ՝ տնօրեն Արշակյանը որոշել է խմելու ջրով ոռոգել բակի ծառերը, լոլիկի ու պղպեղի բույսերը, ինչն էլ ջրի մոտ 760 հազար դրամի պարտք է առաջացրել: Պարտքը չի մարվել, իսկ «Վեոլիա ջուր» ընկերությունը որոշել է դադարեցնել ջրամատակարարումը: 

«Աշխատողներին շանտաժ է անում։ Կանչում է ու այնպես է փորձում անել, որը մեկը մյուսի վրա գրի։ Տնօրենը ամողջ օրը զբաղված է միայն իրենով, իր PR-ով, ամբողջ օրը նկարվում է, տալիս լրատվամիջոցներին ու ասում՝ ես եմ, ես եմ, ես եմ։ Հենց հիմա ոտնահարված է ամողջ կոլեկտիվի իրավունքները։ Քոլեջից քիչ-քիչ սկսել են աշխատողներ հեռանալ։

Նա է հեռացրել՝ պատճառաբանելով, թե հաստիքների կրճատումներ է։ Ոչ մեկ չի կարողանում նրան հակադարձել, անգամ ուսմասվարները չեն կարողանում ասել, որ այս կամ այն հարցում գոնե սխալ եք։ Հիմա հարց եմ ուզում բարձրացնել։ Եթե մի ամբողջ կոլեկտիվ կանգնում ու ասում է, որ չի ուզում այս մարդու հետ աշխատել, ուրեմն խնդիր իրոք կա, չէ՞։

44-օրյա պատերազմի մասնակից տղերքի նկարները պատից հանել է, ինչի մասին է խոսքը, ես մինչև հիմա դողում եմ, երբ դա ասում եմ։ Ասել է՝ սա հո ձեր համար գերեզմանոց չի։

Մեզ մեր ուսուցչանոցից վռնդել է, սենյակը սարքել է իր համար փարթիի սենյակ։ Ինչ ուզում, նա էլ անում է»,- հավելեց նա։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով