Մամուլ

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. քույրը տեղում մահացել է, եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. քույրը տեղում մահացել է, եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 16:30–ի սահմաններում Երևանում ժամանակավորապես բնակվող Արցախի Հանրապետության քաղաքացի, 52-ամյա Անդրանիկ Դանիելյանը իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 214.2-րդ  կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել և հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  ուղևոր, Երևանի բնակիչ, 45-ամյա Անահիտ Դանիելյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

meqenaner dzyun

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները մահացածի դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել մեքենան և սահմանազատել տարածքը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վարորդի քույրն էր:

Կիսվել նյութով