Աշխարհ

«Զելենսկին լքել է Ուկրաինան». Վոլոդին

«Զելենսկին լքել է Ուկրաինան». Վոլոդին

Վլադիմիր Զելենսկին հեռացել է Ուկրաինայից, այժմ գտնվում է Լեհաստանում, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Զելենսկին լքել է Ուկրաինան։ Գերագույն Ռադայի պատգամավորներն ասել են, որ Լվովում չեն կարողացել նրա մոտ հասնել։ Այժմ նա Լեհաստանում է»,- գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։

վլադիմիր զելենսկի

Իրավիճակը Ուկրաինայում մնում է վերահսկելի, սակայն ռուսական զորքերը համալրել են պահուստներն ու թիկունքի պաշարները և հարձակում են սկսել որոշ շրջաններում. այս մասին այսօր ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, հաղորդում է BBC-ն։

Նրա խոսքով՝ ռուսական ուժերն ամենամեծ հաջողությանը հասել են Էներգոդարում՝ մասնակի վերահսկողություն հաստատելով Զապորոժեյի ատոմակայանի վրա, սակայն դեպի Նիկոլաև առաջխաղացման բոլոր փորձերը հետ են մղվել։

Կիսվել էջում