Մամուլ

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ Տեղ գյուղում Opel-ը մոտ 350 մետր գլորվելով, հայտնվել է ձորում․ դիերն ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ Տեղ գյուղում Opel-ը մոտ 350 մետր գլորվելով, հայտնվել է ձորում․ դիերն ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ գյուղի վարչական տարածքում ավտոմեքենան մոտ 350 մետր գլորվերով, հայտնվել է ձորում։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները մետաղի ջարդոնի վերածված Opel մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են 2 դի։

Այս պահին փրկարարները փորձում են հատուկ տեխնիկայի օգտագործմամբ դիերը դուրս բերեն։ Ավտոմեքենային մոտենալը բավականին դժվարանցանելի է։ Փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ, մեծ դժվարությամբ են մոտեցել ավտոմեքենային։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։ 

Իրավապահներն ունեն տեղեկություններ, որ ավտոմեքենան գիշերն է վթարի ենթարկվել ու այդ մասին իմացել են քիչ առաջ։

Կիսվել նյութով