Աշխարհ

Դանիայի խորհրդարանն իր աշխատակիցներին հրահանգել է հեռացնել TikTok-ը աշխատանքային հեռախոսներից

Դանիայի խորհրդարանն իր աշխատակիցներին հրահանգել է հեռացնել TikTok-ը աշխատանքային հեռախոսներից

Դանիայի խորհրդարանը երեքշաբթի օրը կոչ է արել օրենսդիրներին եւ 179 անդամ վեհաժողովի աշխատակիցներին չտեղադրել չինական TikTok հավելվածը աշխատանքային հեռախոսների վրա՝ որպես կիբեռանվտանգության միջոց՝ ասելով, որ «լրտեսության վտանգ կա», հաղորդում է The Associated Press-ը։

Դանիայի խորհրդարանի խոսնակ Սորեն Գադեն հայտնել է, որ երեքշաբթի օրենսդիրներին եւ աշխատակիցներին նամակ է ուղարկվել՝ «TikTok հավելվածը հեռացնելու հրատապ առաջարկությամբ, եթե նախկինում այն տեղադրել եք»:

Երկրի խորհրդարանն այդ միջոցները ձեռնարկել է Դանիայի կիբեռանվտանգության կենտրոնի գնահատումից հետո, որը հայտարարել է, որ «լրտեսության վտանգ կա»: Այս գործակալությունը Դանիայի արտաքին հետախուզության ծառայության մի մասն է։

Ընդ որում՝ առայժմ հայտնի է, թե դանիացի քանի օրենսդիրների մոտ է տեղադրված TikTok-ը։ Վերջին օրերին մի քանի քաղաքական գործիչներ հրապարակավ հայտարարել են, որ կիբեռանվտանգության նկատառումներից ելնելով հեռացրել են հավելվածը իրենց աշխատանքային հեռախոսից:

Այս ամսվա սկզբին Եվրամիության գործադիր մարմինը հայտարարել էր, որ ժամանակավորապես արգելել է TikTok-ը աշխատակիցների կողմից օգտագործվող հեռախոսներից՝ որպես կիբեռանվտանգության միջոց:  

Կիսվել նյութով