Մամուլ

Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Niva-ն. կա 1 զոհ, մի քանի վիրավոր

Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Niva-ն. կա 1 զոհ, մի քանի վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 17։00-ի սահմաներում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել են Mercedes և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, 1 հոգի էլ տեղում մահացել է։ Իսկ Niva-ն էլ գլխիվայր շրջվել է։

mercedes

Հրշեջ-փրկարարները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մի քանի հոգի տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

niva vtar

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Niva-ի վարորդն է։ Ավտմեքենաները քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվում են Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում