ՄամուլՏեսանյութ

Ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին դուրս եկավ Քննչական կոմիտեից (Տեսանյութ)

Ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին դուրս եկավ Քննչական կոմիտեից (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, քիչ առաջ դուրս եկավ Քննչական կոմիտեի շենքից: ArmLur.am-ի լրագրողը մի քանի հարց է ուղղել Արգամ Աբրահամյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչ էր նա անում Քննչական կոմիտեի շենքում, որին ի պատասխան վերջինս նշեց, թե հրավիրվել է, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել:

Հետաքրքրվեցինք նաև, թե որտեղից իրենց այդ ահռելի ունեցվածքը, ինչին ի պատասխան նա նշեց, որ այն ձեռք է բերել օրինական ճանապարհով:

ArmLur.am-ը զրուցեց նաև Աբրահամյանի փաստաբան Էմին Խաչատրյանի հետ, որը հայտնեց, որ իր հետ առնչություն չունեցող քրեական վարույթով վկայի կարգավիճակով հրավիրել են հարցաքննության և շատ կարճ է տևել:

Թե ինչ գործով է դա եղել, նա մանրամասներ չհայտնեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել էջում