Մամուլ

Ողբերգական ավտովթար Երևանում. Mercedes-ը մոտ 250 մետր՝ մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է Կորեայի ձորում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար Երևանում. Mercedes-ը մոտ 250 մետր՝ մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է Կորեայի ձորում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Կորեայի ձորում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 250 մետր՝ մի քանի պտույտ շրջվելով ու բախվելով քարերին, հայտնվել է ձորում՝ բախվելով ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի և Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Վիրավորներին և մահացածին փրկարարները հայտնաբերել են ավտոմեեքնայից դուրս, մի քանի մետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում:

koreayi dzor zoh

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում մի քանի պարեկներ: Դեպքի վայր է ժամանել նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության կենտրոնի հոգեբանը:

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

mercedes korea dzor

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Դ. Մարտիրոսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Այն ձորից դուրս բերելու համար պետք է օգտագործիվի հատուկ տեխնիկա կամ վերամբարձ կռունկ:

Կիսվել նյութով