Մամուլ

Արտաշատում իրականացվել է հատուկ օպերացիա. «Աուրա» գիշերային ակումբը շահագործող «Բդոյի Դավիթը» բերման է ենթարկվել

Արտաշատում իրականացվել է հատուկ օպերացիա. «Աուրա» գիշերային ակումբը շահագործող «Բդոյի Դավիթը» բերման է ենթարկվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 27-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի, ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և Արարատի մարզի դատախազության հետ համատեղ Արտաշատ քաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Բդոյի Դավիթ, բա քեզ պե՞տք էր» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզում, մասնավորապես, Արտաշատում հայտնի «Բդոյի Դավիթ» մականվամբ Դավիթ Պողոսյանը իր մոտ պահում է թմրանյութեր և զենք-զինամթերք։

aura club

Տևական ժամանակ ոստիկանները, քննիչներն ու դատախազության ծառայողնեը հսկայածավալ աշխատանքներ են կատարում ու արդեն վստահ լինելով, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, դիմում են Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկությունների որոշում տա, ինչը դատարանի կողմից բավարարվում է և համաձայն այդ որոշման՝ խուզարկություններ են կատարվում «Բդոյի Դավիթի»՝ Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի 58/1 հասցեում գտնվող «Աուրա» գիշերային ակումբում։

bdoi davit 2

Խուզարկության արդյունքում Դ. Պողոսյանի աշխատասենյակում հայտնաբերվում է կանաչավուն չորացված, մասնատված կանեփանման բույսի նման զանգված, որոնք եղել են 2 փաթեթով։ Մեկի մեջ եղել է 16.64 գ, իսկ մյուսի մեջ՝ 11.85 գ։

Աշխատասենյակում հայտնաբերվում են նաև մասնատված «Մակարով» և «ՏՏ» տեսակի ատրճանակներ, թվով 18 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ։

Դ. Պողոսյանը կասկածանքով ձերբակալվում և ներկայացվում է  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել նյութով