Մամուլ

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 23-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է բետոնե պատնեշին. դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 23-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է բետոնե պատնեշին. դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մեսրոպ Գ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել է բաժանարար գոտու բետոնե պատնեշին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:Նրա դին մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները՝ խմբի պետ Հայկ Դավթյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչութան Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աբրահամ Արտուշյանի գլխավորությամբ:Վթարի փաստով Ա. Արտուշյանի կողմից նախաձեռնվել  է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում