Մամուլ

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ Mercedes-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ Mercedes-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 06։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Արսեն Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17 կմ-ին, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել բաժանարար գոտում, առաջ ընթացել, բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա երկաթե գովազդային սյանը։

mercedes avtovtar 2

Ինչպես դեպքի վայրի հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարակները, ապա մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ։

Ճանապարհին, շտապօգնության ավտոմեքենայում, նա մահացել է։ Վթարի փաստով՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան մանիպուլյատորի և քարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում