Մամուլ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել են առաջխաղացում կատարել. այն կասեցվել է

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել են առաջխաղացում կատարել. այն կասեցվել է

Ս.թ. մարտի 27-ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից Bavnews.am-ին հայտնում են, որ նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կիսվել էջում