Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Վանաձորում. բախվել են Maserati-ն, Daewoo Nexia-ն ու Howo բեռնատարը. կան զոհեր և վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվաի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ժողովրդին հայտնի Դոսաֆի հարևանությամբ բախվել են Maserati, Daewoo Nexia և Howo մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, և ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր:

Oպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Փրկարարներն այս պահին ավտոմեքենայից դուրս են բերում մահացածների դիերը:Օպերատիվորեն ժամանել են նաև Վանաձոր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու դիատարերը:

nexia avtovtar

Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղկեկությունը փոխացել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի  գլխավորությամբ:

Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռմվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը:

Կիսվել էջում