Մամուլ

Երևանում կրակոցից վիրավորված կինը իր ավտոմեքենայով, վիրավոր վիճակում հասել է մինչև Նաիրի ԲԿ

Երևանում կրակոցից վիրավորված կինը իր ավտոմեքենայով, վիրավոր վիճակում հասել է մինչև Նաիրի ԲԿ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ փետրվարի 19-ին, ժամը 22:10-ի սահմաններում Պարոնյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցային համալիրի հարևանությամբ կրակոց է հնչել և հրազենային վիրավորում ստացած քաղաքացի կա:

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ ստորին վերջույթի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Ռուզան Ս.-ն է:Տեղում ոստիկանները պարզում են, որ վերջինս իր կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենայով վիրավոր վիճակում եկել էր «Նաիրի» բժշկական կենտրոն և նրան հայտնաբերել են բժիշկները հիվանդանոցին կից ավտոկայանատեղիում:

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր և կրակված 1 պարկուճ:«Նաիրի» բժշկական կենտրոնում բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել են «էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանները պազել են նաև, որ նույն օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում, Ռուզան Ս-ի և Երևանի բնակիչ 26-ամյա Վահագն Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել Ռուզան Ս.-ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնի խումբը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանները ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Վահագն Ա.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել էջում