Մամուլ

Շրջանառության մեջ է դրվել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ

Շրջանառության մեջ է դրվել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ

Շրջանառության մեջ է դրվել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Հարգելի´ քաղաքացիներ,

Իմ և Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ:

Դրանք այսուհետ հեռուստատեսությամբ կարող են հեռարձակվել միայն 00:00-06:00-ն:

Սա առաջին քայլն է այդ ուղղությամբ, հետագայում նաև չի բացառվում սահմանափակումներ, ինչպես նաև հարկային հավելյալ բեռ և այլ օրենսդրական սահմանափակումներ նախատեսվեն նման նյութեր պատրաստող կազմակերպությունների նկատմամբ:

Ուստի հեռուստաընկերությունները և կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է սկսեն հրաժարվել նման արտադրանքից և դրանով չքարոզեն այդ բարքերը մեր հասարակությունում»:

Կիսվել էջում