Մամուլ

«Շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 11 քաղաքացի

«Շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 11 քաղաքացի

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 19:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 11 քաղաքացի:

Բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 23 հասցեում գործող «Արաքս» հացատնից:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում նշված հացատանը խնջույքի ժամանակ տուժածները գտնվել են խոհանոցում, որտեղ գազի սարքի վառոցից արտանետված գազից ստացել են թունավորում:

Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում