Մամուլ

Շիրակցիները փակել են Գյումրի-Երևան մայրուղին

Շիրակցիները փակել են Գյումրի-Երևան մայրուղին

Շիրակի մարզի Ազատան և Բենիամին գյուղերի բնակիչները փակել են Գյումրի-Երևան մայրուղին, պահանջում են, որ իրենց մոտենա պատասխանատու անձ, որ ստանան ոռոգման ջուր:

Նշենք, որ գյուղացիները դեռ հունիսի 29-ին էին իշխանություններից պահանջել անհապաղ լուծել ոռոգման ջրի խնդիրը: Մարզի ցածրադիր հատվածների ցանքատարածքներում բերքն արդեն ամբողջությամբ վնասվել է:

Մի քանի համայքներում, ըստ գյուղացիների, արդեն պետք է խոսել ոչ այնքան ոռոգման, որքան վնասի փոխհատուցման մասին:

azatan

Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Մեր հաշվարկներով՝ նվազագույնը՝ 1000 հեկտարի չափով կարտոֆիլ Ազատանում, Արևիկում, Այգաբացում, Մեղրաշենում փչանալու է, այրվում են։

Ժողովրդի նպատակը մեկն է, ասում են՝ լավ, եթե չեք կարող Կառնուտի ջրամբարը լցնել, գոնե ցանքատարածությունների մի հատվածը փրկեք, մյուս տեղերում էլ փոխհատուցում տվեք։

Կիսվել նյութով