Մամուլ

Շիրակի մարզում Suzuki-ն «Քեթիի» ոլորաններում 200 մետր գլորվելով հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 1 վիրավոր

Շիրակի մարզում Suzuki-ն «Քեթիի» ոլորաններում 200 մետր գլորվելով հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 1 վիրավոր: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 01:00-ի սահմաններում Suzuki մակնիշի 36 NS 002 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 186 կմ հատվածում, Փոքաշեն գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Քեթիի» ոլորաններում, դեպի Գյումրի ընթանալիս, դեռեւս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, եւ մոտ 200 մետր, մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում:

Վթարի հետեւանքով 3 հոգի որոնց դիերը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, տեղում մահացել են, իսկ 1 հոգի՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 30-ամյա Գեւորգ Ասատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները մոտ 300 մետր դիերը պատգարակով եւ հատուկ պարկերով ոտքով տեղափոխել ու մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով