Մամուլ

«Շատ լավ գիտեն, որ Հրայր Թովմասյանը տեղյակ է հանցագործությունների շարքից, դրա համար են աջակցում իրենց վերջին մոհիկանին»․ Վլադմիր Կարապետյան

«Իրենք շատ լավ գիտեն ՝ ով է Հրայր Թովմասյանը, գիտեն, որ նա տեղյակ է հանցագործությունների շարքի մասին, որ այն ժամանակ տեղի են ունեցել: Դրանով է պայմանավորված աջակցությունն իրենց վերջին մոհիկանին»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանել է, թե ինչու են նախկին իշխանության ներկայացուցիչները նման ակտիվությամբ լծվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանության գործին։

«Իրենք քաջ գիտակցում են՝ փոփոխությունները, որ անպայման գալու են նաև այդ մարմին, ամբողջությամբ մերկացնելու են այն ժամանակաշրջանի բազմաթիվ խախտումները»,- նշեց Կարապետյանը:

Կիսվել նյութով