Ազատ խոսք

«Շատ վտանգավոր պահ ֆիքսեմ Փաշինյանի հարցազրույցից». Անժելա Էլիբեգովա

«Շատ վտանգավոր պահ ֆիքսեմ Փաշինյանի հարցազրույցից». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ վտանգավոր պահ ֆիքսեմ Փաշինյանի հարցազրույցից։ Նա փաստացի լեգիտիմացրեց արցախցիների հանդեպ այստեղ պողոսների կողմից գեներացվող լարվածությունը։

Պնդեց, որ արցախցիները պետք է վերադառնան հետ։ Ճշտող հարցին, թե ո՞ւր վերադառնան, եթե իրենց տները էլ չկան, կոմմունիկացիա չկա, ենթակառուցվածք չկա, լղոզեց, թե բա՝ դե կանենք։

նիկոլ փաշինյան

Ճշտող հարցին՝ ինչ փողով, պատասխանեց, թե բա՝ կգտնենք։ Անվտանգության վերաբերյալ ճշտող հարցին պատասխանեց, որ դրա պատասխանատուն ռուս խաղաղապահներն են։

Ես նաև առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին հրաժարականից հետո ընտանիքով և մերձավորներով տեղափոխվել Արցախ ապրելու։ Իր օրինակին անպայման կհետևեն նաև իր թիմակիցները ու համակիրները։ Կամ չեն հետևի, եսիմ»:

Կիսվել նյութով