Մամուլ

Մահացել է ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը

Մահացել է ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը

86 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Անցած գիշեր տխուր լուր ստացանք: Մահացել է ականավոր դերասան, իր անունը կրող թատրոնի ղեկավար Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը», – նշում է գործակալության աղբյուրը:

Արմեն Ջիգարխանյան

Խորհրդային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար Արմեն Ջիգարխանյանը արժանացել է «ԽՍՀՄ Ժողովրդական դերասան»-ի պատվավոր կոչումին և պարգևատրվել է կառավարական շքանշաններով։

Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում)։

Կիսվել էջում