Շոու-բիզնես

«Նվերից արդեն իսկ ամեն ինչ պարզ է, և այն, որ նվիրել են՝ դա շատ բանի մասին է խոսում»․ Շուշան Երիցյանը՝ կյանքում նորությունների մասին

«Նվերից արդեն իսկ ամեն ինչ պարզ է, և այն, որ նվիրել են՝ դա շատ բանի մասին է խոսում»։ Շուշան Երիցյանը՝ կյանքում փոփոխությունների, ոճափոխության և նոր սիթքոմում իր կերպարի մասին։

Մոդել, դերասանուհի Շուշան Երիցայնին հեռուստադիտողները շուտով տեսնելու են նոր կերպարով՝ հումորային ժանրում։ Շուշանի խոսքով՝ այդ ժանրն իր համար նորություն է՝ «ԿօօԿօօՌօօզ» հեռուստանախագծում, մոդելի խոսքով, ինքը հանդես է եկել հատվածաբար և ոչ այնքան խաղարկային։  Իսկ նոր նախագիծը, որտեղ նա ուժերը փորձելու է հումորային ժանրում, իրեն հնարավորություն է տալիս ներկայանալ նոր տեսանկյունից։

Շուշանը պատմել է ինչպես կյանքում եղած փոփոխությունների, այնպես էլ ոճափոխության և թանկարժեք նվերի մասին։

Սկսելով ամենանկատելի փոփոխությունից։ Դերասանուհին, որն արդեն տարիներ շարունակ հեռուստադիտողներին ներկայանում է որպես շիկահետ՝ կտրուկ փոխել է մազերի գույնը։ Թե որքանով է սա կապված հոգեվիճակի և անձնականի հետ՝ մոդելն ասաց․

«Ավելի քան վեց տարի է, ինչ մազերիս երանգները բաց գույների մեջ են՝ շիկահերի գրեթե բոլոր երանգները փորձել էի։ Կարծում եմ կնոջ մազերի երանգն ու դրա փոփոխությունը կապված է նրա հեգեվիճակի հետ։ Մազերի այս մուգ գույնը համապատասխանում է ներկայիս հոգեվիճակին և ինձ բավականին ներդաշնակ եմ  զգում։  Իրականում չէի պատկերացնում, թե ինձ կգտնեմ այս կերպարի մեջ, բայց սիրել եմ և փոփոխելու մտադրություն չունեմ»։

Շուշան Երիցյան

Շուշանն, ով վերջին շրջանում համացանցում պասիվ է դարձել՝ հրապարակել էր նոր ավտոմեքենայի հետ լուսանկար՝ կցելով «շնորհակալ եմ իմ» գրառում։

«Լուսանկարից՝ նվերից արդեն իսկ ամեն ինչ պարզ է, և այն, որ նվիրել են՝ դա շատ բանի մասին է խոսում,- ասաց մոդելը՝ շարունակելով,- ինձ հետ կապված դրական արձագանքներն անհամեմատելի ավելի շատ են։ Ջերմ բարեմաղթանքներ եմ ստանում իմ նոր ավտոմեքենայի հետ կապված, դրական խոսքեր։ Իհարկե մեր ազգին հատուկ է հետաքրքրասիրությունը, թե ո՞վ նվիրեց, ինչո՞ւ նվիրեց՝ դրանց նշանակություն չեմ տալիս»։

Անդրադառնալով ստեղծագործական նորությանը՝ Շուշանն ասաց, որ ուժերը փորձելու է հումարային ժանրում․»Չնայած «Կօօկօօռօօզ»-ում նկարահանվում էի, սակայն հատվածաբար՝ նոր նախագիծն ինձ համար բոլորովին բացահայտում է և ինձ տեսնելու են նորովի։ Թե ինչ նախագծի մասին է խոսքը՝ առայժմ խոսել չեմ կարող, բայց այն շատ շուտով հասանելի կլինի։ Գլամուրային, հետաքրքիր, ժամանակակից, սեքսուալ կնոջ կերպար եմ մարմնավորելու։ Մազերի այս գույնով հեռուստադիտողներն ինձ առաջին անգամ են տեսնելու»։

Ըստ մոդելի՝ նոր նախագծում խաղարկային հատվածները շատ են, ինչն իրենթույլ է տալիս ես նոր տեսանկյունից ներկայանալ։  

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով