Մամուլ

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա․ որոշմանը դեմ քվեարկեց միայն Ալեն Սիմոնյանը

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց որոշում, ըստ որի նվազագույն աշխատավարձը կբարձրանա։ 102 կողմ, 1 դեմ ձայներով ընդունվեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ հասցնելու նախագիծը։

Այս որոշմանը դեմ քվեարկեց միայն մեկ պատգամավոր՝ Ալեն Սիմոնյանը։

Պետության վրա այդ բեռը կազմելու է 2 միլիարդ դրամ, և կառավարությունը համաձայն է նման ծախսեր կատարելուն։

Կիսվել էջում