Մամուլ

Նվազագույն աշխատավարձը կդառնա 68 հազար դրամ. Տեսանյութ

Նվազագույն աշխատավարձը կդառնա 68 հազար դրամ։ Այսօր կառավարությունը հաստատեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Զեկուցող Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 55 հազար դրամի փոխարեն սահմանվի 68 հազար դրամ:

Վարչապետը կարևորեց նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, քանի որ կառավարության անդամների կողմից մտահոգություններ եղան, որ հնարավոր է՝ գործատուն մանևրելու հնարավորություններ ունենա ժամերի քանակով, ինչը ևս պետք է կանոնակարգել օրենքով, որպեսզի նման հնարավորություն չլինի: 

Կառավարությունը հավանություն տվեց որոշմանը։ Հարցը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Կիսվել էջում