Շոու-բիզնես

Նունե Եսայանի մենահամերգը Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է

Նունե Եսայանի մենահամերգը Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է երգչուհի Նունե Եսայանի՝ Մոսկվայում նախատեսված համերգը:

Այս մասին նա հայտնել է իր սոց․ ցանցի էջում:

Համերգը պետք է կայանար ապրիլի 4-ին Կրեմլում: Դեռ հայտնի չէ, թե երբ այն տեղի կունենա:

«Սիրելի՛ հանդիսատես, ցավով եմ նշում, որ մոսկովյան իշխանության որոշման արդյունքում իմ մենահամերգը հետաձգվում է: Հետագա նորությունների մասին ձեզ ուղիղ եթերի միջոցով կտեղեկացնեմ»,- գրել է նա:

Կիսվել նյութով