Մամուլ

Մանկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված երեխա կա

Մանկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված երեխա կա

Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնում կորոնավիրուսով վարակված 15-ամյա երեխա կա:

Մեզ փոխանցեցին, որ պատանին օրերս է վերադարձել Վրաստանից, որտեղ մասնակցել է մրցումների: Նա շփվել է տարբեր երկրներից, ինչպես նաև Իտալիայից եկած մասնակիցների հետ:

Տղային կորոնավիրուսի թեստ են արել, ինչը դրական է եղել: Այսօր արդեն երկրորդ անգամ են կատարել թեստը և սպասում են պատասխանին:

Հայտնեցին նաև, որ նրան տեղափոխել են սոմատիկ բաժին ընդհանուր հիվանդասենյակ, չեն մեկուսացրել, ինչը վտանգավոր է հիվանդասենյակում գտնվող մյուս երեխաների համար:

Կիսվել էջում