Մամուլ

Նոր փոփոխություն՝ բենզալցակայաններում. «Ժողովուրդ»

Նոր փոփոխություն՝ բենզալցակայաններում

Առաջիկայում հեղուկ վառելիքի շուկայի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի: Նոր փոփոխություն՝ բենզալցակայաններում:

«Ժողովուրդ» օրաթերը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունիսի 1-ից հեղուկ վառելիքի վաճառքը իրականացվելու է ստուգաչափված տարաներով, այսինքն՝ հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում վաճառողը ոչ միայն պետք է ունենա ստուգաչափված տարա, այլեւ սպառողի պահանջով այն վաճառելու է այդ տարայի միջոցով: Ասել է թե՝ լցակայաններում տնտեսավարողը պարտավոր է ցուցադրել տեղեկատվություն հեղուկ վառելիքի տեսակի վերաբերյալ:

benzin

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ այս ամենի արդյունքում կնվազեն եւ կբացառվեն հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում վաճառողի կողմից թերլցումները:

Ի դեպ, անհամապատասխանության դեպքում, սպառողի դիմումի համաձայն, տեսչական մարմինը տնտեսվարող սուբյեկտի մոտ կիրականացնի ստուգում, խախտումների դեպքում պատասխանատվության միջոցներ կկիրառվեն. եթե հեղուկ վառելիք վաճառող տնտեսվարողները խախտումներ թույլ տան, ապա կարող են տուգանվել։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել էջում