Մամուլ

Արայիկ Հարությունյանը ՀՀ նախագա՞հ

Արայիկ Հարությունյանը ՀՀ նախագա՞հ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա:

Արայիկ Հարությունյան

Եվ հենց այս որոշման պատճառով այժմ կադրային տեղաշարժեր են տեղի ունենում: Մասնավորապես, Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու պարագայում էլ նա զբաղեցնելու է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Մեկնաբանության համար ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել երկուսի հետ էլ, սակայն և՛ Հարությունյանը, և՛ Սարգսյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

Կիսվել նյութով