Մամուլ

Նոր մանրամասներ քրեական պատմություններով հայտնի «Ճվ-ճվ Արոյի» որդիների մասնակցությամբ տեղի ունեցած կրակոցներից

Նոր մանրամասներ քրեական պատմություններով հայտնի «Ճվ-ճվ Արոյի» որդիների մասնակցությամբ տեղի ունեցած կրակոցներից

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Գոգոլի փողոցի 26/22 հասցեում կատարել են դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, գաղտնի փականով դանակ և 8 հատ տարբեր տեսակի դեղահաբեր:

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այնուհետև անցկացրել են բացատրական աշխատանքներ, ինչի շնորհիվ նոյեմբերի 6-ին ինքնակամ ոստիկանություն է ներկայացել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 39-ամյա Հրաչյա Սահակյանը, ով ոստիկաններին է ներկայացրել 9 մմ տրամաչափի «ՏՏ»  տիպի ատրճանակ:

Սերժ Վարդանյան

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ ատրճանակը պատկանել է 2013 թվականին մահացած հորը՝ Գ. Ս.-ին, իսկ ոստիկանների կողմից դեպքի վայրից հայտնաբերված փամփուշտները, դանակը և դեղահաբերը պատկանում են իրեն, իսկ այդ դեղահաբերը ազատ վաճառվում են ցանկացած դեղատանը՝ որպես ցավազրկող հաբեր:

Նա հայտնել է  նաև, որ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքն է նշված ատրճանակով 2 անգամ կրակել օդ:

Հ. Սահակյանը բաց է  թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս ամենը կապված է «Ճվ-ճվ Արոյի» քրեական պատմություններով հայտնի անուղղելի զավակների,  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի, վերջինիս որդու՝  Սամվել Քոթանջյանի, նրա ընկերների մասնակցությամբ Երևանում մարտաֆիլմ հիշեցնող դեպքի հետ:

Կիսվել էջում