Մամուլ

Խոշոր ավտովթար Բաղրամյան փողոցում. վթարի վայրում Hyundai-ի վարորդը իսկական շոու էր սարքել

Խոշոր ավտովթար Բաղրամյան փողոցում. վթարի վայրում Hyundai-ի վարորդը իսկական շոու էր սարքել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ոչ սթափ վարորդի կողմից հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը  01:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Սամվել Հարությունյանը իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Բաղրամյան պողոտայի թիվ 1 շենքի հարևանությամբ բախվել է Kia մակնիշի, այնունհետև ճանապարհին կայանված Mercedes GL մակնիշի, Toyota Camry, Nissan Teana, Honda G մակնիշի ավտոմեքենաներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հարությունյանի ուղևոր, 25-ամյա Վահե Մկրտչյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

baghramyan xoshor avtovtar

Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաև մի քանի քաղաքացիների, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել, պատճառաբանելով, որ իրենց լավ են զգում:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկաության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

baghramyan avtovtar

Վթարի վայրում Hyundai-ի վարորդ Ս. Հարությունյանը մի իսկական շոու էր սարքել, փորձելով պարեկներին համոզել, որ վարորդը ինքը չի եղել, բայց պարեկները՝ ինչպես ժողովուրդն է ասում, ոտի վրա նրան ապացուցեցին հայտնի խոսքը, թե ում օրն է 40 օր:

Ա. Հարությունյանը ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է ոչ սթափ: Օպերատիվորեն ժամանել են նաև  ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները, որպեսզի խցանում տեղի չունենան և փրկարարներն ու բժիշկները կարողանան առանց խոչընդոտի աշխատել:

Կիսվել էջում