ՄամուլՏեսանյութ

Նոր մանրամասներ ԱԱԾ-ում՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի քրեական գործով

Նոր մանրամասներ ԱԱԾ-ում՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի քրեական գործով

Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործով ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական գործի հարուցման ժամանակ Դատախազությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին ներքին տարաձայնություն են ունեցել:

Բանն այն է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վերոնշյալ քրեական գործի շրջանակներում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ օրենքի խախտում թույլ տալու հիմքով քննիչը հեռացվել է վարույթից:

Այս որոշումը դուր չի եկել Կոմիտեին, արդյունքում վերջիններս առարկություն են ներկայացրել, թե դեմ են որոշմանը, սակայն ներքին բանավեճերը արդյունք չեն տվել ու քննիչին հեռացրել են վարույթից:

Ավելին, գրել էինք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը որոշել է քննության առարկա դարձնել նաեւ առանձնատունը պատշաճ գնելու գործընթացը, ինչը ենթադրում է, որ ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրելու առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանին, որը հասարակությանը հայտնի դարձավ «Գոլդեն Փելիս» գերթանկարժեք հյուրանոցը գնելով:

hovik abrahamyan arandznatun

Ինչպես հայտնի է, գործարքն արվել է այս տարվա մարտի 1-ին։ Նալբանդյանի ընտանիքն առանձնատան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2.452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչեւ օգոստոս կվճարի։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել էր Մոնումենտում գտնվող իր շքեղ առանձնատունը, որը դեռեւս 2018 թվականից ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում կալանքի տակ էր պահվում:

Եվ, ահա, նախկին վարչապետի առանձնատան վաճառքի թեման դարձել է լուրջ կռվախնձոր, թե ինչպես եւ ում թեթեւ ձեռքով նախկին վարչապետը կարողացավ կալանքի տակ գտնվող տունը վաճառել:

Առանձնատան վաճառքի գործընթացի օրինականությունը ստուգելու համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն ուղարկել էր ԱԱԾ՝ ստուգելու, ինչի արդյունքում էլ ԱԱԾ-ն ուսումնասիրել է եւ դատելով իրավիճակից՝ բավարար հիմքեր է գտել, որ առանձնատան գնման գործընթացը ինչ-ինչ ճանապարհով է իրականացվել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով