Մամուլ

Հայկական դրամը և ռուսական ռուբլին համեմատաբար ամրապնդվել են և եկել գրեթե նախկին դիրքին. տնտեսագետ

Հայկական դրամը և ռուսական ռուբլին համեմատաբար ամրապնդվել են և եկել գրեթե նախկին դիրքին. տնտեսագետ

Armtimes.com-ը գրում է․ Ռուս-ուկրաինական հակամարտության սրացման ֆոնին ռուբլու անկումը 4.0 դրամի սահմաններում ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի վրա իր բացասական ազդեցությունն ունեցավ: Փորձագետները նշում էին՝ Ռուսաստանից մեր երկիր ուղարկվող գումարներն ավելի փոքր արժեք կունենան։

ՀՀ կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2021 թվականին շուրջ 2 միլիարդ 109 միլիոն դոլար փոխանցումներից 865 միլիոնը միայն ՌԴ-ից է ուղարկվել։ Ստացվում է, որ մեր երկիր մուտք գործող դրամական փոխանցումների ավելի քան 40%-ը հենց Ռուսաստանից է եղել:

Փորձագետների խոսքով՝ ռուբլու արժեզրկումը նաև իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների վրա, փոխվում են երկրներում ապրանքների հարաբերական գները: Նշենք, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է. առաջին տեղում է ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման գծով։

rubl

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականին Հայաստանը Ռուսաստան է արտահանել 847 միլիոն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 24,5%-ով։ Իսկ Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 1 միլիարդ 782 միլիոն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 19,2%-ով։ ՀՀ-ից արտահանումների մեջ ՌԴ-ի կշիռը  կազմում է 28%, իսկ ներմուծումը (ըստ ծագման երկրի) ուղիղ մեկ երրորդը՝ 33,3%:

Տնտեսագետ, tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է՝ ռուսական ռուբլու մասով կանխատեսումներ անելը բարդ է, քանի որ ռուբլին ավելի տատանողական է:

«Հայկական դրամը համեմատաբար ավելի կայուն է: Այս ընթացքում, եթե այլ խոշոր տատանումներ չլինեն հայկական շուկայում կամ ընդհանրապես համաշխարհային շուկայում, ապա մեր դրամը միջնաժամկետում գտնվելու 1 դոլարը 480 դրամի շրջակայքում:

Ռուբլու մասով ամեն բան կախված է ռազմաքաղաքական իրավիճակից: Սակայն կարելի է ասել՝ ռուսական դրամավարկային քաղաքականությունը բերեց նրան, որ ռուբլին գրեթե վերադարձավ նախկին դրությանը»,- նկատում է տնտեսագետը:

Խոսելով ռուսական ռուբլու տատանումների և դրա՝ ՀՀ-ի արտահանման շուկայի վրա ազդեցության մասին՝ Թավադյանն ասում է՝ այս տատանումները կարող են հանգեցնել նրան, որ հայկական ապրանքների արտահանման ծավալները դեպի ՌԴ կրճատվեն.

«Սակայն նախատեսվում է վերականգնողական աճ: Ե՛վ հայկական դրամը, և՛ ռուսական ռուբլին համեմատաբար ամրապնդվել են և եկել գրեթե նախկին դիրքին»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում