Մամուլ

Նոր ծրագիր․ 30 տոկոսով կփոխհատուցվի մինչև 25 000 դրամի հոսանքի և 40 հազար դրամի գազի սպառման վճարը

Նոր ծրագիր․ 30 տոկոսով կփոխհատուցվի մինչև 25 000 դրամի հոսանքի և 40 հազար դրամի գազի սպառման վճարը

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մինչև հիմա մենք աջակցել էինք էլեկտրաէներգիայի մինչև 10 հազար ամսական սպառում ունեցող բաժանորդներին։ Հիմա որոշել ենք աջակցել նաև այն սպառողներին, որոնք ունեն 10 հազար դրամից մինչև 25 հազար դրամի էլեկտրաէներգիայի սպառում՝ փետրվար ամսվա համար և 30 հազար մեկ դրամից մինչև 40 հազար դրամ գազի սպառում»,- :

Նա նշեց, որ այս պարագայում կունենանք 207.837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81.697 գազի բաժանորդ։

Վարչապետը նաև նշեց, որ այն բաժանորդները, որոնք մարտ ամսվա համար մինչև 3000 դրամ ջրի սպառում են ունեցել, այդ մարդկանց մարտ ամսվա վճարը 30 տոկոսով ևս կփոխհատուցվի։

Կիսվել նյութով