ՄամուլՏեսանյութ

Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ վերջին հրաժեշտը տվեցին Արմեն Գրիգորյանին (Տեսանյութ)

Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ վերջին հրաժեշտը տվեցին Արմեն Գրիգորյանին (Տեսանյութ)

Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Ներկա են պրոդյուսերի ընկերները, քաղաքական մի շարք դեմքեր, ԱԺ պատգամավորներ։ Արարողությանը մասնակցում են «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։

armen grigoryan hogehangist

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել է գիտակցությունը և ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում