Մամուլ

Հայտնի է Արմեն Գրիգորյանի մահվան պատճառը

Հայտնի է Արմեն Գրիգորյանի մահվան պատճառը

Ըստ դիահերձման արդյունքների՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի  մահվան պատճառը եղել է գլխուղեղի կաթվածը:  Այդ մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացել է հավաստի աղբյուրներից: Շուտով կլինի այս տեղեկության հաստատման մասին հայտարարություն: 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։

armen grigoryan mah

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել է գիտակցությունը և ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:

Կիսվել նյութով