Մամուլ

Նորատուսի նախկին գյուղապետը Toyota Land Cruiser-ով վթարի է ենթարկվել

Նորատուսի նախկին գյուղապետը Toyota Land Cruiser-ով վթարի է ենթարկվել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 51-ամյա Մուրադ Հարությունյանը իր վարած Toyota Land Cruiser 150 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել քարերի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Հրազդանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Հրազդան» ԲԿ։

noratus gyuxapet

Բժիշկները վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

murad harutyunyan

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Հարությունյանը Նորաուսի նախկին գյուղապետն է։

Կիսվել էջում