Մամուլ

Ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է եղել, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է եղել, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գլինկայի փողոցի 3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում պայթյունի ձայն է լսվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որտեղից 5 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում՝ այրվածքներով, տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

ain shtap

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում աշխատում են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, պարզվում է։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Կիսվել էջում