Մամուլ

Նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը Արարատում

Նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը Արարատում

Shamshyan.com-ը գրում է․ Հայկական բանակ զորակոչված յուրաքանչյուր քաղաքացի ծառայությունը սկսելուց առաջ հանդիսավորությամբ երդում է տալիս՝ իր զինակիցների ու հրամանատարների ներկայությամբ, զենքը ձեռքին, մարտական դրոշի ներքո:

Զինվորական երդումը տրվում է անհատապես և հաստատվում սեփական ստորագրությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 21-ին, Արարատ քաղաքում՝ Վազգեն Սարգսյանի արձանի դիմաց, երդում տվեցին ՀՀ ՊՆ N զորամասի նորակոչիկները, երդվելով՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքը:

zinvorner

Երդման արարողությանը ներկա էին զորամասի հրամանատարական կազմը, մարզային ու տեղական իշխանական կառույցների ղեկավարները, զինվորականներ, ծնողներ, հյուրեր:

Զինվորական երդման արարողությունից հետո ներկաների համար երաժշտական ու պարային համարներով հանդես եկան Արարատ քաղաքի մշակույթի տան շնորհաշատ սաները:

Կիսվել էջում