Աշխարհ

Նոբելյան մրցանակի դափնեկիրը կորոնավիրուսը համարում է արհեստածին

Նոբելյան մրցանակի դափնեկիրը կորոնավիրուսը համարում է արհեստածին

Նոբելյան մրցանակի դափնեկիր ՄԻԱՎ-ի բացահայտող ֆրանսիացի վիրուսոլոգ Լյուկ Մոնտանյեն առաջ է քաշել մի վարկած, որի համաձայն, նոր տիպի կորոնավիրուսը համարել է արհեստածին՝ լաբորատորիայում ստեղծված։

Այս մասին հայտնում է Հրապարակը՝ հզում անելով CNEws-ին։ Նա ասել է, որ վիրուսը ստեղծվել է մոլեկուլյար կենսաբանների կողմից։ Նա նշել է, որ նոր տիպի կորոնավիրուսի հետ մանիպուլյացիա է եղել, քանի որ վերջինիս մեջ ներառվել է ՄԻԱՎ-ի տարրեր։

Մոնտանյեն չի բացառել, որ փորձել են ստանալ ՁԻԱՀ-ի պատվաստանյութ, սակայն ամեն բան գլխիվայր է շուջ եկել։

Ամեն դեպքում նա համոզված է, որ նոր տիպի կորոնավիրուսը ծնունդ է առել Ուհանի լաբորատորիաներում։

Կիսվել էջում