Մամուլ

Անդրանիկ Քոչարյանի որդու՝ զինծառայությունից տարկետումը տևել է 10 տարի. ՊՆ-ն պարզաբանում է

Անդրանիկ Քոչարյանի որդու՝ զինծառայությունից տարկետումը տևել է 10 տարի. ՊՆ-ն պարզաբանում է

Yerevan Today-ը գրում է. «Այսպես. մենք գրել էինք, որ Լևոն Անդրանիկի Քոչարյանը, 2019թ. հունիսի 16-ին ավարտելով ասպիրանտուրան, միանգամից թեկնածուական ատենախոսություն չի պաշտպանել, ուստի ենթակա է եղել պարտադիր ժամկետային զորակոչի։

Սակայն նա երկու զորակոչ բաց է թողել, որից 8 ամիս հետո՝ 2020 թվականի փետրվարի 20-ին, պաշտպանել է ատենախոսությունը։

Մենք հարցում էինք ուղարկել պաշտպանության նախարարություն, թե ինչ հիմքով է որ տվյալ անձը չի զորակոչվել, եթե նա արդեն օգտվել է բոլոր կրթական տարկետումներից։ ՊՆ-ն չէր տալիս հիմքը՝ երկու հարցմանն էլ ի պատասխան հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»։ 

Սակայն ՊՆ-ն նախկինում նույնաբովանդակ այլ հարցումներին՝ ուղղված նախկին պաշտոնյաների զավակներին, տալիս էր բավականին մանրամասն տեղեկատվություն։

Նկատելով այս գործընթացում կոռուպցիոն ռիսկեր՝ հրապարակեցինք հոդվածը՝ միաժամանակ մեկ այլ հարցում ուղարկելով ՊՆ և հրապարակած հոդվածն ուղարկելով դատախազություն՝ փաստերի ուսումնասիրման համար՝ որպես հնարավոր հանցագործության մասին հաղորդում։

Եվ ահա Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ. «Լևոն Քոչարյանը 2010-2019 թվականներին ունեցել է ուուսումնական տարկետում, ընդ որում, վերջինը ստացել է 2016 թվականին՝ երեք տարի ժամկետով՝ ուսումնառության համար։

2019թ. երկրորդ և 2020 թվականի առաջին զորակոչի ընթացքում ստացել է տարկետում, յուրաքանչյուրը՝ 5 ամիս ժամկետով, առողջական վիճակի հետ կապված։ Առաջիկա զորակոչի ընթացքում Լևոն Քոչարյանը ենթակա է զորակոչի»։

Մեր հարցին՝ երբ նա ստացել է կրթական տարկետում, այդ ժամանակ արդեն ունեցե՞լ է  առողջական խնդիր, պատասխանեցին, որ նրան մինչ առողջական վիճակով պայմանավորված տարկետում տրամադրելը, տրվել է կրթական տարկետում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում