Մամուլ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են ՌԴ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են ՌԴ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկությունը հայտնում է  ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

«Այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում:

Կիսվել էջում