Մամուլ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսիս Օհանյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:

Վարչապետը ողջունել է Օհանյանի այցը Հայաստան և նշել, որ ուրախ է նրա ու սփյուռքահայ մեր մյուս հայրենակիցների արձանագրած յուրաքանչյուր հաջողության համար:

Ալեքսիս Օհանյանը նոր կառավարությանը մաղթել է արդյունավետ աշխատանք ու հաջողություններ՝ հավելելով, որ ուրախ կլինի նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում