Մամուլ

Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան

Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան։ Գործարար, «Reddit» կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանեց Երևան։

Ալեքսիս Օհանանյանը Երևանում կմասնակցի «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին, որտեղ հանդես է գալու որպես բանախոս։ Բացի այդ՝ նա վաղը ներկա կլինի իր՝ «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն տարբերակի շնորհանդեսին։

Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին Հայաստան էր ժամանել նաև ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով նույնպես եկել է մասնակցելու «WCIT 2019» համաժողովին։

Կիսվել նյութով