ՄամուլՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը Բերձորից տեղահանված է. Մալիշկայում վարձով է ապրում

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը Բերձորից տեղահանված է. Մալիշկայում վարձով է ապրում

Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը Բերձորից տեղահանված է։

News.am-ին Մալիշկայի գյուղապետ Գարիկ Նազարյանն ասաց, որ կինն իրենց գյուղում վարձով է ապրում։

«Մալիշկան մեծ գյուղ է, Բերձորից շատ ընտանիքներ են ապրում, ես չեմ կարող ասել, թե ով է եղել»,- ասաց գյուղապետը։

Նա պատմեց, որ այցի ընթացքում նա եղել է Փաշինյանի կողքին, եւ այդ միջադեպը չի նկատել։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը բերման է ենթարկվել։ Դեպքի առթիվ նախաձեռվել է քրեական վարույթ։

Կիսվել էջում