Մամուլ

Ինչ վիճակում է Սուրիկ Խաչատրյանը․ մանրամասներ

Ինչ վիճակում է Սուրիկ Խաչատրյանը․ մանրամասներ

Այսօր Hayeli.am-ը հաղորդեց, որ «Ֆրանսիայում գտնվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը նախօրեին կտրուկ վատացել է, նրան շտապ հոսպիտալացրել են, որտեղ էլ վիրահատության են ենթարկել: Այժմ Սուրիկ Խաչատրյանը կոմայի մեջ է»:

Hraparak.am-ը հետաքրքրվեց Սյունիքի նախկին մարզպետի առողջական վիճակով, նրա մերձավորներից մեկն ասաց, որ իրոք, Սուրիկ Խաչատրյանը սրտի վիրահատության է ենթարկվել, այժմ հիվանդանոցում է, սակայն կոմայի մեջ չէ:

Վիրահատությունն անցել է նորմալ, հույս ունեն, որ ամեն ինչ դրական ընթացք կունենա:

Կիսվել էջում