Մամուլ

Նիկոլ Փաշինյանից Մոսկվայում պահանջել են թեստ հանձնել

Նիկոլ Փաշինյանից Մոսկվայում պահանջել են թեստ հանձնել

Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ ՀՀ կառավարությունը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի նամակն ուղղված ՌԴ նախագահին, որտեղ ափսոսանք է հայտնում, որ Հայաստանում կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի բերումով՝ ՀՀ վարչապետը չի կարողանալու մասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։

Մինչդեռ շուրջ երկու շաբաթ առաջ՝ հունիսի 9-ին, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է շքերթին։ Մենք արդեն գրել ենք, որ Մոսկվան հասկացրել է, որ Փաշինյանի ներկայությունը ցանկալի չէ։ Այժմ նոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել։

Մերձկրեմլյան աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի այցի չեղարկումը պայմանավորված է ավելի շատ Կրեմլի հարուցած խոչընդոտներով։ Բանն այն է, որ ռուսական կողմը պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ հանձնի հենց Մոսկվայի օդանավակայանում, քանի որ կասկածներ են ունեցել՝ կապված նրա վարակման և արագ առողջացման հետ։

Հայկական կողմն առաջարկել է ուղարկել Փաշինյանի՝ Երևանում անցած թեստի բացասական պատասխանը, սակայն ռուսները մերժել են՝ պնդելով, որ իրենք տեղում պետք է ստուգեն ՀՀ վարչապետին և եթե նա իսկապես վարակվել ու առողջացել է, ապա արյան մեջ պետք է լինի հակամարմին, իսկ եթե պարզվի, որ Փաշինյանը իրականում վարակված չի եղել կորոնավիրուսով, ապա նրան արգելելու են մուտք գործել ՌԴ, քանի որ Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով տարածաշրջանում ամենավտանգավոր երկիրն է և ՀՀ վարչապետի մոտ կարող է լինել հիվանդության գաղտնի շրջան եւ նա կարող է վտանգել մյուս բարձրաստիճան մասնակիցների առողջությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հայկական կողմն ամեն ինչ արել է ՌԴ-ում թեստ անցկացնելու հեռանկարից Նիկոլ Փաշինյանին ազատելու համար, սակայն չի ստացվել, հետևաբար վերջինս ստիպված է եղել չեղարկել այցը՝ մտավախություններ ունենալով թեստի արդյունքներից։

Մասնավորապես, որ կպարզվի, որ իր օրգանիզմում հակամարմիններ չկան եւ հիվանդության մասին պատմությունը պարզունակ հորինվածք էր։

Նկատենք, նաեւ, որ հունիսի 9-ից ի վեր, երբ ՀՀ վարչապետը պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է շքերթին, Հայաստանում վարակի տարածման կտրուկ վատթարացում չկա եւ առնվազն տարօրինակ է այսօր դրա անվան տակ այցը չեղարկելը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով