Մամուլ

Էդմոն Մարուքյանը` Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու լուրերի մասին

Էդմոն Մարուքյանը` Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու լուրերի մասին

Առաջին լրատվականը գրել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակցականներ Արմեն Եղիազարյանը և Տարոն Սիմոնյանը այսօր հանդիպում են ունեցել ՀՀ երկրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է հրապարակմանը` գրելով.

«Բարոյական և մարդկային տարրական նորմերից զուրկ մեկը տեղեկություններ է տարածել առ այն, որ «Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Տեղեկացնում եմ, որ ԼՀԿ բոլոր հանդիպումները թափանցիկ են, հրապարակային և միշտ լուսաբանվող:

Մի տրվեք անբարոյական ստեր տարածող քստմնելի արշավին: Հուսով եմ, որ իրեն հարգող ոչ մի ԶԼՄ չի արտատպի այս նյութը:

Առողջ եղեք»:

Կիսվել նյութով