ԱշխարհՄամուլ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նորընտիր նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝  Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության նախա­գահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն Ղազախ­ստա­նի հետագա զարգացմանն ու առաջընթացին:

Մեր ժողովուրդների միջև ջերմ բարեկամությունն ու փոխադարձ հար­գանքն ամուր հիմք են հանդիսանում միջպետական հարաբերությունների շարու­­նակական ամրապնդման համար: Պատրաստակամություն եմ հայտնում սերտորեն համագործակցել Ձեզ հետ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով՝ հայ-ղազախական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, քաջառողջություն, անսպառ եռանդ և վերելքներ՝ ի նպաստ Ղազախստանի բարե­­կամ ժողովրդի բարօրության»:

Share